Աննա Դանիելյան

Աննա Դանիելյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի փորձագետներից է։ Նա ապատեղեկատվության վերլուծաբան է և հետազոտող։ Հիմնադրամի հետ համագործակցում է 2025 թվականից և ներգրավված է համապարփակ անվտանգությանը վերաբերող հետազոտություններում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում՝ ստանալով բակալավրի աստիճան, իսկ հետագայում Էստոնիայի Տարտուի համալսարանում ստացել է սոցիալական գիտությունների մագիստրոսի աստիճան՝ «Ապատեղեկատվություն և հասարակական դիմակայունություն» մասնագիտացմամբ։ Ներկայում […]

Գևորգ Մելիքյան

Գևորգ Մելիքյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ է։ 2024-2025 թվականներին համագործակցել է հիմնադրամի հետ՝ համապարփակ անվտանգության թեմայով հետազոտական նախագծի շրջանակում։ Նա քաղաքական վերլուծաբան է, քաղաքական գիտությունների թեկնածու։ «Արար» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված համապարփակ անվտանգության հետազոտության համահեղինակ է։ Հետազոտության արդյունքներն ամփոփվել են «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գրքում, որը 2025 թվականին NewMag հրատարակչությունը լույս է ընծայել […]

Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ է։ 2024 թվականից համագործակցում է հիմնադրամի հետ՝ համապարփակ անվտանգության թեմայով հետազոտություններում։ Նա միջազգային հարաբերությունների դոկտոր է, պատմական գիտությունների թեկնածու։ «Արար» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված համապարփակ անվտանգության թեմայով հետազոտության համահեղինակ է։ Հետազոտության արդյունքներն ամփոփվել են «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գրքում, որը 2025 թվականին NewMag հրատարակչությունը հրատարակել է «Արար» […]

Արթուր Աթանեսյան

Արթուր Աթանեսյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի փորձագետներից է։ Նա քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ: Ավելի քան 5 տարի համագործակցում է հիմնադրամի հետ՝ ներգրավված լինելով մի շարք հետազոտական ծրագրերում։ Արթուր Աթանեսյանը ԱՄՆ Ֆուլբրայթ ծրագրի շրջանավարտ է, ԱՄՆ Մերիլենդի և Միչիգանի համալսարանների, Գերմանիայի Համբուրգի համալսարանի հրավիրյալ հետազոտող, Իտալիայի Սապիենցա համալսարանի […]

Խաչատուր Գասպարյան

Խաչատուր Գասպարյանն «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ է։ Ավելի քան տասը տարի համագործակցում է հիմնադրամի հետ` ներգրավված լինելով հատկապես զինվորական հոգեբանների կրթական ծրագրերում։ Խ․ Գասպարյանը ունի դոցենտի գիտական կոչում, հոգեբանական գիտությունների թեկնածու Է։ Խաչատուր Գասպարյանը հոգեկան առողջության ոլորտում ունի ավելի քան 30 տարվա փորձ։ Մասնագիտացել է տրավմայի հոգեբանության և միջսերնդային փոխանցման ոլորտում։ Կարևորում է հոգեկան […]