Արմեն Խաչիկյան

Գործադիր տնօրեն

Արմեն Խաչիկյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Նա սոցիոլոգ է, կառավարիչ և խորհրդատվական ոլորտի մասնագետ։ Մասնագիտացած է քաղաքական և ռազմական սոցիոլոգիայի ոլորտում։

Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատը, որից հետո՝ Հասարակայնության հետ կապերի մագիստրատուրան։ Նա թեկնածուական ատենախոսություն է գրում ռազմական սոցիոլոգիայի բնագավառում առաջնորդության հիմնախնդիրների թեմայով։

2017-2019 թվականներին Արմեն Խաչիկյանն աշխատել է «Բրեվիս» հետազոտական և խորհրդատվական ընկերությունում որպես ՀՀ ՊՆ «Դիտակետ» ծրագրի ղեկավար։ 2020-2022 թվականներին եղել է «Գալաքսի» ընկերությունների խմբի Հետազոտությունների և գործընկերության բաժնի ղեկավարը։ Դասավանդել է Բրյուսովի անվան պետական համալսարանում և ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում։

Արմեն Խաչիկյանը եղել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ, Մարտական պատրաստության ակումբի և Բանավեճի ակումբի հիմնադիր նախագահ:Նա երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների և հետազոտությունների հեղինակ է։

Մասնագիտական փորձառությունը ներառում է բազմաբնույթ հետազոտական և ռազմավարական նշանակության նախագծեր պետական և մասնավոր ոլորտներում` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Բացի այդ, Արմեն Խաչիկյանը Միջազգային սոցիոլոգիական ասոցացիայի անդամ է։

Զինվորական ծառայությունն անցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) Պաշտպանության բանակում, իսկ 2016 թ. ապրիլին եղել է ԵՊՀ կամավորական ջոկատի հրամանատար: Արժանացել է ՀՀ ՊՆ «Նելսոն Ստեփանյան» մեդալի, ԵՊՀ բրոնզե մեդալի, ԵՊՀ ՈւԽ արծաթե մեդալի։