Արթուր Աթանեսյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի փորձագետներից է։ Նա քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ:
Ավելի քան 5 տարի համագործակցում է հիմնադրամի հետ՝ ներգրավված լինելով մի շարք հետազոտական ծրագրերում։
Արթուր Աթանեսյանը ԱՄՆ Ֆուլբրայթ ծրագրի շրջանավարտ է, ԱՄՆ Մերիլենդի և Միչիգանի համալսարանների, Գերմանիայի Համբուրգի համալսարանի հրավիրյալ հետազոտող, Իտալիայի Սապիենցա համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր: Նա բազում քաղաքական հետազոտությունների փորձագետ, խորհրդատու և ղեկավար է:
Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է քաղաքական սոցիոլոգիան, քաղաքական գործընթացները, քաղաքական հաղորդակցությունները, քաղաքական իմիջը և քաղաքական ազդեցության տեխնոլոգիաները: