«Արար» հիմնադրամի գործունեության առաջնային ուղղություններից է համապարփակ անվտանգությունը: Մեր պատկերացմամբ, յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի իր անհատական պատասխանատվությունն ու մասնակցության կարևորությունը պետության անվտանգության ամրապնդման գործում։ Այս գաղափարախոսության տարածման նպատակով հիմնադրամը նախաձեռնել է «Արար զրույցները»։ Այն անվտանգային թեմաներին նվիրված քննարկումների շարք է, որի ընթացքում ոլորտի լավագույն մասնագետները խոսում են համապարփակ անվտանգության կարևոր բաղադրիչներից, վերլուծում դրանց վերաբերող առանցքային հարցեր, ինչպես նաև ներկայացնում Հայաստանում համապարփակ անվտանգության համակարգ ներդնելու հնարավորությունները։