Ավետիք Չալաբյանը «McKinsey & Company» խորհրդատվական ընկերության նախկին ավագ տնօրեն է: Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տեսական ֆիզիկա մասնագիտությամբ, այնուհետև գործարար կառավարման մագիստրոսի կոչում ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում: 2015-2020 թթ․ ղեկավարել է «McKinsey & Company» ընկերության միջազգային մետալուրգիական պրակտիկան, ներկայումս հանդիսանում է Նիդեռլանդներում հիմնված Metinvest միջազգային մետալուրգիական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Նախկինում նաև աշխատել է ՀՀ Տնտեսական զարգացման նախարարությունում` որպես ԱՀԿ հարցերով վարչության պետ: Ավետիք Չալաբյանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հոգաբարձու է։