Մանուկ Հերգնյանը «Ի-Վի Քոնսալթինգ» (EV Consulting) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է, ինչպես նաև «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ֆոնդի կառավարիչ ընկերության համահիմնադիրը և կառավարող գործընկերը: Պրն. Հերգնյանը «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահն է ։ Նա ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև ստացել գիտությունների թեկնածուի կոչում Մոսկվայի պետական համալսարանում, իսկ գործարար կառավարման մագիստրոսի կոչում` Օքսֆորդի համալսարանում։ Պրն. Հերգնյանը ինչպես մի շարք մասնավոր ընկերությունների, այնպես էլ հանրային կառույցների խորհուրդների անդամ է` ներառյալ Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միությունը, Հայաստանում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, Դիլիջանի կենտրոնական դպրոցը: Անդամակցում է «5165» և «Այբ» ակումբներին։