Աննա Դանիելյան

Աննա Դանիելյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի փորձագետներից է։ Նա ապատեղեկատվության վերլուծաբան է և հետազոտող։ Հիմնադրամի հետ համագործակցում է 2025 թվականից և ներգրավված է համապարփակ անվտանգությանը վերաբերող հետազոտություններում։

Սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում՝ ստանալով բակալավրի աստիճան, իսկ հետագայում Էստոնիայի Տարտուի համալսարանում ստացել է սոցիալական գիտությունների մագիստրոսի աստիճան՝ «Ապատեղեկատվություն և հասարակական դիմակայունություն» մասնագիտացմամբ։

Ներկայում աշխատում է Տարտուի համալսարանի Սոցիալական հետազոտությունների ինստիտուտում՝ որպես վերլուծաբան, ինչպես նաև համալսարանի «Ապատեղեկատվություն և հասարակական դիմակայունություն» մագիստրոսական ծրագրի համատնօրեն։ Նա նաև դասավանդում է բաց աղբյուրների հետազոտություն (OSINT) և թվային մշակույթ։ Ակադեմիական գործունեությանը զուգահեռ, Աննա Դանիելյանը զբաղվում է ապատեղեկատվության վերլուծությամբ՝ պայմանագրային հիմունքներով համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

Աննա Դանիելյանի գիտական և մասնագիտական հետաքրքրությունները վերաբերում են տեղեկատվական խանգարումներին և հասարակական դիմակայունությանը, բաց տվյալների հետազոտությանը (OSINT), ինչպես նաև թվային մշակույթներին։