Արթուր Ալավերդյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Արթուր Ալավերդյանն ինժեներ-ֆիզիկոս է, կառավարիչ, գործարար, բարերար, բարձրտեխնոլոգիաների ոլորտի ներդրող: Արթուրն ավարտել է Մոսկվայի Ազգային հետազոտությունների միջուկային համալսարանը (MEPhI), որակավորումներ է ստացել École Polytechnique և Rotterdam համալսարաններում, ունի նաև ռազմավարական կառավարման ExMBA (բիզնեսի կառավարման գործադիր մագիստրոսի) աստիճանի որակավորում: Ավելի քան երկու տասնամյակ Արթուրը հաջող բիզնեսներ է վարում Հայաստանում և արտերկրում: Արթուր Ալավերդյանը նաև եղել է EurAsEC շուկայի առաջատար ProfHolod ընկերության հիմնադիրն ու նախագահը, NAPPAN ընկերակցության հիմնադիրը, նախկին նախագահն ու խորհրդի անդամ, PU Europe պոլիուրեթանային մեկուսացման արդյունաբերության ընկերակցության (Բրյուսել) կառավարման հանձնաժողովի անդամ։ Արթուրը Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող «Սոլարոն» (Solaron) ընկերության հիմնադիրն է։ Նա Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը։