Գևորգ Մելիքյան

Գևորգ Մելիքյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ է։ 2024-2025 թվականներին համագործակցել է հիմնադրամի հետ՝ համապարփակ անվտանգության թեմայով հետազոտական նախագծի շրջանակում։ Նա քաղաքական վերլուծաբան է, քաղաքական գիտությունների թեկնածու։

«Արար» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված համապարփակ անվտանգության հետազոտության համահեղինակ է։ Հետազոտության արդյունքներն ամփոփվել են «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գրքում, որը 2025 թվականին NewMag հրատարակչությունը լույս է ընծայել «Արար» հիմնադրամի աջակցությամբ։

2021 թվականին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայում ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010 թվականին՝ ԱՄՆ-ի Օհայոյի համալսարանում քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ Եղել է ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող Muskie Graduate Fellowship Program կրթաթոշակային ծրագրի հաղթողներից։

2010 թվականին ակադեմիական պրակտիկա է անցել Վաշինգտոնի Center for Strategic and International Studies (CSIS)-ում, իսկ 2005 թվականին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Գևորգ Մելիքյանը Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի (The Armenian Institute for Resilience & Statecraft) հիմնադիրն է։ Դասավանդում է մի շարք համալսարաններում և ուղեղային կենտրոններում։ 2018-2022 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը։ Ներկայումս GCMC հայ շրջանավարտների ասոցիացիայի ղեկավարն է։

Գևորգ Մելիքյանի մասնագիտական հետաքրքրություններն են արտաքին և անվտանգային քաղաքականությունը, հիբրիդային պատերազմները, համապարփակ անվտանգությունը և դիմակայունությունը, ռազմական դաշինքները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը և հակամարտությունների կառավարումը։ Նա բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։