«ԱՐԱՐ» հիմնադրամն ամփոփեց ընթացիկ տարին

Կայացավ «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամփոփիչ տարեկան նիստը, որի ընթացքում ներկայացվեց հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերն ու գալիք տարվա գործողությունների պլանը։ Ամփոփիչ նսիտի ընթացքում «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վերահաստատեց հիմնադրամի առաքելությունից բխող ռազմավարական ուղղություններն ու հաջորդ տարվա առաջնահերթությունները։ Մեր երկրի համար այս ճգնաժամային և խնդրահարույց իրավիճակում «Արար» հիմնադրամը շարունակում է խիստ առաջնահերթ համարել անվտանգության և […]
Արցախին աջակցության ծրագրերի շրջանակում «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին Արցախ

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Արթուր Ալավերդյանը և գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը հերթական անգամ այցելել են Արցախ, հանդիպել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ, հետևել իրականացվող ծրագրերի ընթացքին և քննարկեցին գալիք նախագծերը։ «Արար» հիմնադրամը շարունակում է խիստ առաջնահերթ համարել Արցախում անվտանգության և զարգացման բարենպաստ պայմանների ապահովումն, ու ընդլայնում է այս ուղղությամբ աջակցության ծրագրերը։ Հորդորում […]
Դավիթ Փախչանյան. «Ունենք մշակումներ, որոնք կարող են փոխել պատերազմի վարման ձեւը»

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանը բացառիկ հարցազրույց տվել «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը։ – Ինչո՞վ եք զբաղվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելուց հետո։ Ի՞նչ գործունեություն է ծավալում «Արար» հիմնադրամը 44-օրյա պատերազմից հետո։ – Պետական ծառայությունից դուրս գալուց ի վեր որոշ ժամանակ տրամադրում եմ բիզնես նախագծերին, որոնց մասնակցել եմ […]
«Արար» հիմնադրամի ղեկավար կազմը մասնակցեց հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ծննդյան 50-ամյակի հանդիսությանը

Հիմնադրամի անձնակազմը ջերմորեն շնորհավորում է Ավետիք Չալաբյանին` մաղթելով ամենայն բարին, քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և հաջողություն մեր բոլոր նվիրական նախաձեռնություններում։ Ծննդյան երեկոյի ընթացքում հյուրերի իրականացված բոլոր նվիրատվությունները ուղղվել են «Արար» հիմնադրամին՝ աջակցելու Արցախում իրականացվող մեր զարգացման ծրագրերին: Դրանով մենք վերահաստատում ենք նաև ազգային տուրքի կարևորությունը, որով օժանդակում ենք մեր ազգի այն հատվածին, որն այսօր վտանգված է […]
«Արար» հիմնադրամի ղեկավար կազմը մի շարք հանդիպումներ է ունեցել Արցախի պետական, ռազմական և հոգևոր առաջնորդների հետ

«Արար» հիմնադրամի ղեկավար կազմը ս.թ. հոկտեմբերի 28-30-ը աշխատանքային այցով գտնվել է Արցախում՝ տեղում քննարկելու առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղղված համատեղ ծրագրերը։ Աշխատանքային խումբը, ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանի, խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանի, Արթուր Ալավերդյանի, Մանուկ Հերգնյանի, Իգոր Զարգարյանի և գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանի, աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ են անցկացրել Արցախի Հանրապետության նախագահ […]
«Արար» հիմնադրամի ներկայացուցիչներն ամփոփեցին ինժեներական նախագիծը

Այսօր «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` Դավիթ Փախչանյանը, ՀԽ անդամներ` Ավետիք Չալաբյանը, Իգոր Զարգարյան, գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը և ծրագրի պատասխանատու` Ժիրայր Մուշեղյանը այցելեցին ՀՀ ԶՈւ N մարտական հենակետ և ամփոփեցին ինժեներական նախագիծը։ «Արար» հիմնադրամի թիմի ջանքերով մշակվել և ինժեներական նորագույն լուծումների միջոցով իրականացվել է անվտանգային նախագիծ, որի մանրամասները հասկանալի պատճառներով չենք կարող մանրամասնել։ Մենք […]
Արցախի անվտանգությանն աջակցության ծրագրերի շրջանակում «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին Արցախ

«Արար» հիմնադրամի համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը, Իգոր Զարգարյանը և գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը հերթական անգամ այցելեցին Արցախ, հանդիպեցին Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ, սահմանագծի որոշ հատվածներում հետևեցին իրականացվող ծրագրերի ընթացքին և քննարկեցին գալիք նախագծերը։ «Արար» հիմնադրամի և Արցախի անվտանգային համակարգի մարմինների համատեղ ջանքերով մշակվել և արդիականացվել են պաշտպանական նախագծեր, որոնք հասկանալի պատճառներով հրապարակային չեն։ Մենք գլխավոր […]
Ավետիք Չալաբյանի հետ հանուն հայրենիքի ծրագրեր իրականացրած գործընկերների համատեղ հայտարարությունը

Ավետիք Չալաբյանի նկատմամբ քննչական մարմինների ներկայացրած մեղադրանքի բովանդակությունը և հանգամանքները, դատարանի կողմից նրա կալանավորման որոշումը շատերի համար թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում, մեղմ ասած, կասկածելի են և անընդունելի: Նրան երկու ամսով ազատազրկելու որոշումը, ըստ էության, նշանակում է, որ ՀՀ դատաիրավական համակարգը Ավետիք Չալաբյանին համարում է արդարադատության իրականացման տեսանկյունից վտանգավոր: Մենք` ներքոստորագրյալներս, անձամբ ճանաչելով Ավետիքին […]
Ուկրաինական ճգնաժամը և մեր անելիքները – Ավետիք Չալաբյան

Երկու ամիս առաջ, «Ինչպես վերականգնել Հայաստանի ռազմական հզորությունը» հոդվածում գրել էի այն մասին, որ մեր տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական վերաձևման լայնամասշտաբ գործընթացներ, որտեղ կշեռքի նժարի վրա դրված են ամբողջական երկրների ինքնիշխանությունն ու ապագան, և որ այդ պայմաններում «խաղաղության դարաշրջանի» մասին գործող իշխանությունների պարբերական հայտարարությունները առնվազն տարակուսանք են առաջացնում, քանզի պատերազմը կամ խաղաղությունը բնավ մեր ընտրությունը չէ, այլ […]
Արցախի անվտանգությանն աջակցության ծրագրերի շրջանակում «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին Արցախ

Արցախի անվտանգությանն աջակցության ծրագրերի շրջանակում «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին Արցախ, առաջնագծի տարբեր հատվածներում ուսումնասիրեցին իրականացված և նախատեսվող աշխատանքները։ «Արար» հիմնադրամի փորձագետների ջանքերով, Արցախի անվտանգության ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ մշակվել և արդիականացվել են անվտանգային մի քանի նախագծեր, որոնց զգալի մասը գաղտնիությամբ պայմանավորված չենք կարող հանրայնացնել։ Մենք խիստ առաջնահերթ ենք համարում Արցախի անվտանգության համակարգի բարելավումն ու գործուն […]