Այսօր «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` Դավիթ Փախչանյանը, ՀԽ անդամներ` Ավետիք Չալաբյանը, Իգոր Զարգարյան, գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը և ծրագրի պատասխանատու` Ժիրայր Մուշեղյանը այցելեցին ՀՀ ԶՈւ N մարտական հենակետ և ամփոփեցին ինժեներական նախագիծը։

«Արար» հիմնադրամի թիմի ջանքերով մշակվել և ինժեներական նորագույն լուծումների միջոցով իրականացվել է անվտանգային նախագիծ, որի մանրամասները հասկանալի պատճառներով չենք կարող մանրամասնել։

Մենք կարևորում ենք պաշտպանական մեխանիզմների արդիականացումը ու նորարարական տեխնոլոգիաների միջոցով անվտանգության համակարգի բարելավումը։