Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում․ նոր հետազոտությունը բացահայտում է երիտասարդների կարիքները, հնարավորություններն ու ապագայի պատկերացումները

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, սոցիոլոգ, կրթության սոցիոլոգիայի և երիտասարդության հիմնահարցերի հետազոտող, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր Մարինա Գալստյանը ներկայացրեց «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» վերնագրով մենագրությունը։ Հանդիպումը նախաձեռնել էր «Արար» հիմնադրամը՝ ներգրավելով ոլորտային և այլ մասնագետների՝ քննարկելու երիտասարդների սոցիալական իրականությանը վերաբերող մի շարք հարցեր։ Իր բացման խոսքում «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանն ընդգծեց երիտասարդների՝ […]
«Հայկական խորքային զսպման համակարգ». ինչպե՞ս հակառակորդի ագրեսիան վերածել նրա համար ծանր և անվերականգնելի պարտության

Հայաստանի անվտանգային համակարգը վերջին տարիներին ենթարկվել է մի շարք ծանր հարվածների։ 2020 թվականի պատերազմը, դրան հաջորդած ռազմական ու անվտանգային ճգնաժամերը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները և Արցախի կորուստը ոչ միայն էապես փոխել են Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական միջավայրը, այլև ի ցույց են դրել երկրի անվտանգային և պաշտպանական համակարգի խորքային ու համակարգային խնդիրները։ Ստեղծված իրավիճակը չի կարող […]
Ավետիք Չալաբյանը դադարեցրել է «ԱՐԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի իր լիազորությունները

«ԱՐԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ մասնակցելու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ելնելով վերոնշյալից՝ պարոն Չալաբյանը, իր դիմումի համաձայն, դադարեցրել է լիազորությունները՝ որպես «ԱՐԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ»-ի համահիմնադիրներից է, և մշտապես աջակցել է հիմնադրամի գործունեությանն իր արժեքավոր գիտելիքով և հարուստ փորձով։ 2014-2019 թվականներին եղել է հիմնադրամի հոգաբարձուների […]
«ԱՐԱՐ» հիմնադրամի աջակցությամբ բացվեց «ԱզատազԷն» կրթական ՀԿ-ի «Թվանք» ռազմախանութը

Դեկտեմբերի 6-ին «ԱՐԱՐ» հիմնադրամի գործուն աջակցությամբ տեղի ունեցավ «ԱզատազԷն» կրթական ՀԿ-ի «Թվանք» ռազմախանութի բացումը։ «ԱՐԱՐ» հիմնադրամը «ԱզատազԷն» կրթական ՀԿ-ի աջակից գործընկերներից է։ Դեռևս 2024 թվականին «ԱՐԱՐ» հիմնադրամը և «ԱզատազԷն» կրթական ՀԿ-ն կնքել են համագործակցության հուշագիր, որի նպատակներն են․ զարգացնել ռազմամարզական և ռազմակրթական մշակույթը Հայաստանում, նպաստել ազգային և հոգևոր արժեքների ամրապնդմանն ու տարածմանը, սերմանել հայրենաճանաչողության և […]
Հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները․ «ԱՐԱՐ» հիմնադրամը ներկայացրեց հերթական սոցիոլոգիական հետազոտության արդյունքները

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց հանրային-քաղաքական մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ ««ԱՐԱՐ» հիմնադրամն ամեն եռամսյակ իրականացնում է քանակական սոցիոլոգիական հետազոտություն՝ պարզելու հանրային տրամադրությունները հանրային մի շարք խնդիրների վերաբերյալ։ Այս անգամ հետազոտության մեջ ներառել ենք վերջին շրջանում ակտիվ քննարկվող թեմաների վերաբերյալ հարցեր՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրական նպատակների, […]
Հոգեկան առողջություն համաշխարհային օրվա առթիվ ներկայացվել են «Պատերազմի հոգեբանական հետեւանքները եւ վերականգնման լուծումներ» հետազոտության արդյունքները

Այսօր՝ Հոգեկան առողջության համաշխարհային օրը, տեղի ունեցավ «Պատերազմի հոգեբանական հետեւանքները եւ վերականգնման լուծումներ» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացումը «ԱՐԱՐ» հիմնադրամի, «Հայկական հոգևոր վերականգման հիմնադրամի» և «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի համատեղ մասնակցությամբ։ Մինչ հետազոտությունը ներկայացնելը, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, հոգեբան-փորձագետ Խաչատուր Գասպարյանը խոսեց Հոգեկան առողջության համաշխարհային օրվա խորհրդից՝ նշելով, որ հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան […]
Հանրային կարծիքի թարմ պատկերը․ «ԱՐԱՐ» հիմնադրամը ներկայացրեց հերթական սոցիոլոգիական հետազոտության արդյունքները

Օգոստոսի 26-ին «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց հանրային-քաղաքական մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն անցկացվել է հուլիսի 17-ից օգոստոսի 5-ը։ Կառույցներից գոհունակություն Ըստ հետազոտության արդյունքների՝ ամենաբարձր գոհունակություն վայելող կառույցներն են ՀՀ Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին, համապատասխանաբար 61․7% և 59․7%։ Ոստիկանության հանդեպ վստահությունը 49.0% է, Կառավարության հանդեպ՝ 27․8%, […]
«ԱՐԱՐ» հիմնադրամը ներկայացրեց հերթական սոցիոլոգիական հետազոտության արդյունքները

Հունիսի 20-ին, ժամը՝ 17։00-ին, «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց հանրային-քաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն անցկացվել է մայիսի 8-ից հունիսի 5-ը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տեղեկություն ստանալու համար հայաստանցիների 53․3 տոկոսն օգտվում է Facebook-ից, 35․6 տոկոսը՝ Youtube-ից, 21․9 տոկոսը՝ Instagram-ից, 14․9 տոկոսը՝ Tik-Tok-ից, 8․5 տոկոսը՝ Telegram-ից, 0.3 […]
Հրատարակվել է «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գիրքը

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը Newmag & Friends ծրագրի շրջանակում ներկայացրեց «Համապարփակ անվտանգություն» գիրքը։ Պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանն ու քաղաքագետ Գևորգ Մելիքյանը վերլուծել են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները և խոցելի կողմերը, արձանագրել, որ եղած անվտանգային ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը։ Գիրքը հրատարակվել է «ԱՐԱՐ» հիմնադրամի դրամաշնորհով։ Հեղինակները մեկ տարի թեմատիկ ուսումնասիրություններ […]
Ներկայացվեց սոցիոլոգիական հետազոտության արդյունքները

«Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց հերթական սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հանրային կարծիքի ուսումնասիրության միջոցով դուրս է բերվել մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ ընկալումները, այդ թվում․ ՀՀ արտաքին քաղաքականության նախընտրությունները Հանրային-քաղաքական դիրքորոշումները ՀՀ ինստիտուտներից գոհունակությունը Հանուն խաղաղության պայմանագրի զիջումների պատրաստակամությունը Պատերազմի վտանգի և պատրաստակամության վերաբերյալ ընկալումները: Քննարկմանը մասնակցում էին տարբեր ոլորտների մասնագետներ և կառույցների ներկայացուցիչներ։ Հետազոտության արդյունքները […]