Արցախի անվտանգությանն աջակցության ծրագրերի շրջանակում «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին Արցախ

«Արար» հիմնադրամի համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը, Իգոր Զարգարյանը և գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը հերթական անգամ այցելեցին Արցախ, հանդիպեցին Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ, սահմանագծի որոշ հատվածներում հետևեցին իրականացվող ծրագրերի ընթացքին և քննարկեցին գալիք նախագծերը։
«Արար» հիմնադրամի և Արցախի անվտանգային համակարգի մարմինների համատեղ ջանքերով մշակվել և արդիականացվել են պաշտպանական նախագծեր, որոնք հասկանալի պատճառներով հրապարակային չեն։ Մենք գլխավոր առաջնահերթություն ենք համարում Արցախի անվտանգության համակարգի բարելավումն ու գործուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ։
Մենք պարտավոր ենք առավելագույնս վերականգնել և զարգացնել Արցախի ռազմական ներուժն ու աջակցել Արցախահայության ազատ և անվտանգ ապրելու իրավունքի ապահովմանը։
Աստված պահապան Արցախ աշխարհին !!
Հ․ Գ․ Լուսանկարում, թիկունքում Շուշին է, որ խորհրդանշում է մեր հայրենիքի ցավալի կորուստն ու մեր սրբազան առաքելությունը։