«ԱՐԱՐ» հիմնադրամի 10-ամյակի ամփոփիչ ֆիլմ

Դիտե՛ք «ԱՐԱՐ» հիմնադրամի մասին պատմող կարճ ֆիլմը․ 1. Ինչպես՞ ստեղծվեց հիմնադրամը 2. Ի՞նչ հետազոտություններ ենք իրականացնում 3. Ինչպես՞ ենք զարգացնում ռազմարդյունաբերությունը 4. Ի՞նչ ծրագրեր ենք իրականացրել ՀՀ-ում և Արցախում։ 5. Ի՞նչ ենք արել և անելու աշխարհազորի ու ռազմամարզական կառույցների հետ կապված։
Դավիթ Փախչանյանի ելույթը «Արար» հիմնադրամի 10-ամյակին

«ԱՐԱՐ» հիմնադրամի խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանի ելույթը հիմնադրամի 10-ամյակին նվիրված «համապարփակ անվտանգային համակարգի» վերաբերյալ կոնֆերանսին։ «Պետք է լինել այնքան ուժեղ, որ թշնամիների համար դառնալ անհարմար և անմարսելի հակառակորդ, իսկ բարեկամների համար ցանկալի դաշնակից» 2006 թվականին մի խումբ համակիրներներով մենք ստեղծեցինք քննարկումների հայաստանակենտրոն հարթակ, որտեղ առաջնային թեմա դարձավ Հայաստանը, Արցախը և ողջ հայությունը ճգնաժամային վիճակից դուրս […]
«ԱՐԱՐ» հիմնադրամի 10-ամյակի կոնֆերանս-միջոցառումը նվիրված էր Հայաստանի անվտանգային մարտահրավերներին

Դեկտեմբերի 5-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «ԱՐԱՐ» հիմնադրամի 10-ամյակին նվիրված տպավորիչ միջոցառում-կոնֆերանսը: Հոբելյանական օրը նշանավորվեց հիմնադրամի ձեռքբերումների ամփոփմամբ, նոր համագործակցությունների մեկնարկով և մարտահրավերների հաղթահարման տեսլականի ուրվագծմամբ: Մասնակցում էին հիմնադրամի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, Սփյուռքից և Հայաստանից առաջատար փորձագետներ, ինչպես նաև հիմնադրամի բարեկամներ: Բացման խոսքով հանդես եկավ «ԱՐԱՐ» հիմնադրամի խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանը, իր խոսքում նշելով․ […]
Դուբայում կայացավ #EngageArmenia2024 ֆորումը

Դուբայում կայացավ #EngageArmenia2024 ֆորումը, որի ընթացքում «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց հիմնադրամի առաքելությունը, տեսլականը, գործունեության ուղղություններն ու հեռանկարները: Ներկայացվեցին Հայաստանում ակտիվորեն գործող Ազատազէն, Արշակունի ՌՄՀԿ, ԶԱՐԿ ռազմամարզական և կրթական կառույցները, որոնց «ԱՐԱՐ» հիմնադրամն աջակցում է ռազմավարական և ենթակառուցվածքների զարգացման գործում: Ֆորումի արդյունքում ուրվագծվեցին համագործակցության նոր հեռանկարներ: Շնորհակալություն «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին և բոլոր աջակիցներին՝ այս […]
Ներկայացվեց «Հանրային և անվտանգային հիմնախնդիրները» խորագրով նոր սոցիոլոգիական հետազոտության արդյունքները

«Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց «Հանրային և անվտանգային հիմնախնդիրները» խորագրով սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հետազոտությունը պարունակում է մի շարք հասարակական-քաղաքական թեմաների վերաբերյալ հանրային կարծիքն ու ընկալումները, այդ թվում․ խաղաղության ու հնարավոր պատերազմի վերաբերյալ պատկերացումներ, անվտանգային սպառնալիքներ և լուծումներ, երկիրը պաշտպանելու հասարակության պատրաստակամության աստիճան, արտաքին քաղաքականության առաջնահերթություններ, կառավարության գործունեության գնահատում։ Քննարկմանը մասնակցում էին անվտանգային, հասարակական […]
Հետազոտության դրամաշնորհի մրցույթի հայտարարություն

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը հայտարարում է «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում» թեմայով հետազոտությունների դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է ֆինանսավորել հետազոտություններ, որոնք կվերլուծեն համակարգի ներդրման իրագործելիությունն ու մարտահրավերները Հայաստանում: Համապարփակ պաշտպանությունը հայեցակարգ է (կիրառվել է նաև Total Defence անվանումով), որը դուրս է գալիս ավանդական ռազմական ռազմավարությունից և ներառում է ազգային անվտանգության ավելի լայն […]
«Հանրային և անվտանգային հիմնախնդիրները» խորագրով սոցիոլոգիական հետազոտության արդյունքները

«Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց «Հանրային և անվտանգային հիմնախնդիրները» խորագրով սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում էին հանրային-քաղաքական դիրքորոշումներին, մասնավորապես, Արցախյան հիմնախնդրին, երկիրը պաշտպանելու հասարակության պատրաստակամության աստիճանի, արտաքին քաղաքականությանը, կառավարության գնահատականին և այլն։ Մասնագիտական քննարկմանը մասնակցում էին տարբեր մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներ։
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովը հանդես է եկել միասնական հայտարարությամբ, որին որպես համաժողովի համակազմակերպիչ միացել է Արար հիմնադրամը:

Հայտարարություն 📃 Մենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ 2023 թ․ փետրվարի 24-ին և 25-ին Երևանում տեղի ունեցած «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի համակազմակերպիչներս, հիմք ընդունելով համաժողովի ակադեմիական զեկուցումներում և գործնական ելույթներում տեղ գտած գաղափարները, փաստարկներն ու գիտական հիմնավորումները, արձանագրում ենք․ 🟥 Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է։ Պատմականորեն […]
«Արար» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցեց միջազգային պաշտպանական IDEX & NAVDEX 2023 ցուցահանդեսին

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Արթուր Ալավերդյանը, Իգոր Զարգարյանը և գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը մասնակցեցին Արաբական միացյալ Էմիրություններում փետրվարի 20-ից 24-ը տեղի ունեցող «IDEX & NAVDEX 2023» ցուցահանդեսին և համակողմանի ուսումնասիրեցին սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից միտումները։ Հիմնադրամի ներկայացուցիչները ուշադրությամբ դիտարկեցին ռազմարդյունաբերության մի շարք նորագույն լուծումներն ու բազմաթիվ հանդիպումներ ունեցան ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների […]
«Արար» հիմնադրամը հումանիտար օգնություն տրամադրեց ՀՀ-ում Սիրիայի դեսպանությանը, որը կփոխանցվի երկրաշարժի գոտի։

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Արթուր Ալավերդյանը և գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը այցելեցին Հայաստանում Սիրիայի հանրապետության դեսպանություն, արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ քննարկեցին երկրաշարժի հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակն ու սիրիահայերի հիմնախնդիրները։ Հիմնադրամի ներկայացուցիչներն առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ և մանկական սնունդ փոխանցեցին Հայաստանում Սիրիայի հանրապետության դեսպանություն, որն ինքնաթիռով կտեղափոխվի Սիրիա։ «Արար» հիմնադրամի […]