«Արար» հիմնադրամի ղեկավար կազմը մասնակցեց հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ծննդյան 50-ամյակի հանդիսությանը

Հիմնադրամի անձնակազմը ջերմորեն շնորհավորում է Ավետիք Չալաբյանին` մաղթելով ամենայն բարին, քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և հաջողություն մեր բոլոր նվիրական նախաձեռնություններում։
Ծննդյան երեկոյի ընթացքում հյուրերի իրականացված բոլոր նվիրատվությունները ուղղվել են «Արար» հիմնադրամին՝ աջակցելու Արցախում իրականացվող մեր զարգացման ծրագրերին: Դրանով մենք վերահաստատում ենք նաև ազգային տուրքի կարևորությունը, որով օժանդակում ենք մեր ազգի այն հատվածին, որն այսօր վտանգված է կամ այլապես բոլորիս օգնության կարիքն ունի, վերահաստատում ենք մեր համախմբվածությունը և վճռականությունը՝ միասնաբար հաղթահարելու բոլոր դժվարությունները: