Հետազոտության դրամաշնորհի մրցույթի հայտարարություն

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը հայտարարում է «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում» թեմայով հետազոտությունների դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է ֆինանսավորել հետազոտություններ, որոնք կվերլուծեն համակարգի ներդրման իրագործելիությունն ու մարտահրավերները Հայաստանում:

Համապարփակ պաշտպանությունը հայեցակարգ է (կիրառվել է նաև Total Defence անվանումով), որը դուրս է գալիս ավանդական ռազմական ռազմավարությունից և ներառում է ազգային անվտանգության ավելի լայն մոտեցում` ներառելով ոչ միայն ռազմական հատվածը, այլև ողջ հասարակությունը, այդ թվում պետական կառույցները, բիզնեսները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և առանձին քաղաքացիներին: Տարբեր աղբյուրներում Համապարփակ պաշտպանությունը սահմանվում է որպես կառավարության պաշտոնական ռազմավարություն, որն իր մեջ ներառում է ողջ հասարակության մասնակցությունը՝ ազգը հնարավոր սպառնալիքներից պաշտպանելու համար: Այս ռազմավարական մոդելը կիրառվել է մի շարք երկրներում, ինչպես օրինակ Իսրայելում, Ֆինլանդիայում, Էստոնիայում, Սինգապուրում, Ավստրիայում, Շվեյցարիայում և այլն։

Դիմել կարող են գիտահետազոտական կազմակերպությունները, փորձագիտական խմբերը և անհատ մասնագետները, որոնք ունեն պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների փորձ: Հետաքրքրված դիմորդները պետք է իրենց առաջարկները ներկայացնեն մինչև 01.05.2024թ․ research@ararfoundation.am հասցեին ուղարկելով հետազոտական ծրագրի առաջարկը։

Հայտում ներկայացվում են․

  1. Հետազոտական խմբի ղեկավարի և ծրագրում ներգրավված փորձագետների CV-ները։
  2. Առաջարկվող ծրագրի մանրամասն նկարագիրը` հիմնվելով տեխնիկական բնութագրի վրա (Ներբեռնել)
  3. Նախկինում իրականացված գիտահետազոտական փորձառությունը ներկայացնող ցանկ։