Դավիթ Փախչանյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը։
2008-2010 թթ․ սովորել է Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում։ 2016-2018 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը, ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը։ Եղել է «Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Հանդիսանում է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի, «Այբ» դպրոցի և «Բենուր Փախչանյան» հիմնադրամների համահիմնադիր։