Մանուկ Հերգնյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Մանուկ Հերգնյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Նա տնտեսագետ է, սոցիալական ձեռներեց և վենչուրային ներդրող։

Ավարտել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև ստացել գիտությունների թեկնածուի կոչում Մոսկվայի պետական համալսարանում եւ գործադիր կառավարման մագիստրոսի կոչում` Օքսֆորդի համալսարանի Սաիդ բիզնես դպրոցում։

Մանուկ Հերգնյանը EV Consulting խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, որը այնուհետեւ միաձուլվեց CIVITTA միջազգային ընկերության հետ։ Նա նաև հանդիսանում է Հայաստանի առաջին վենչուրային ընկերության՝ «Գրանատուս Վենչուրսի» համահիմնադիրը և կառավարող գործընկերը:

Մանուկ Հերգնյանը հանդիսացել է ինչպես մի շարք մասնավոր ընկերությունների, այնպես էլ հանրային կառույցների խորհուրդների անդամ` ներառյալ Հայաստանի Արդյունաբերական խորհուրդը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Հայաստանում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, Դիլիջանի կենտրոնական դպրոցը: Նա «Վէմ» կրթամշակութային, «Ամրոց» ազգային զարգացման եւ «Զարկ կրթական ծրագիր» հիմնադրամների համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի անդամ է։