Դավիթ Փախչանյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Նա ֆիզիկոս է, սոցիալական ձեռներեց և գործարար։
Ավարտել է Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը։ Զուգահեռաբար, անցել է ռազմական պատրաստություն և ունի պահեստազորի լեյտանանտի զինվորական կոչում։ 2008-2010 թվականներին սովորել է Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում՝ ստանալով ընդհանուր և ռազմավարական կառավարման մագիստրոսի աստիճան։
2016-2018 թվականներին Դավիթ Փախչանյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը, ինչպես նաև Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը։ Նա մի շարք առևտրային ընկերությունների և բազմաթիվ հասարակական նախաձեռնությունների հիմնադիր է։ Բացի այդ, Դավիթ Փախչանյանը համահիմնադրել է «Այբ» կրթական հիմնադրամը, «Այբ» դպրոցը, ինչպես նաև «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամը։ Այժմ Դավիթ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի, ինչպես նաև «Ամրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների անդամ է։