Երկար սպասված հայկական նախագիծ Սփյուռքի համար
Սփյուռքում բնակվող բազմաթիվ հայեր, հայ երիտասարդներ սերնդեսերունդ կրել են և կրում են մեր ազգային էպոսի, լեգենդների, ասքերի և հերոսական պատմությունների ազդեցությունը: Ինչքա՜ն քաղցրեն հայի հիշողություններն այն փառավոր մարտերի մասին, երբ հայ ռազմիկներն անցնում էին հաղթական արշավներով, իսկ ՏիգրանՄեծը կրում էր արքայից արքա տիտղոսը:
Սփյուռքահայ շատ երիտասարդներ են երազել և շարունակում են երազել հարազատ լեռնաշխարհում հատուկ ուսուցում և ռազմական հմտություններստանալու մասին: Այժմ այդ երազանքը շատերի համար կարող է իրականություն դառնալ՝ երկրի ամենափորձառու հրահանգիչների առաջնորդությամբ:
Սփյուռքահայ երիտասարդները հնարավորություն ունեն իրենց երկրում լինելու ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև ծանոթանալու ժամանակակից Հայաստանի իրողություններին խորությամբ: Ծրագրի մասնակիցներին հնարավորություն կտրվի հարցեր ուղղել մասնագետներին, ծանոթանալ Հայաստանի` դեռևս «կառուցման» փուլում գտնվող քաղաքացիական հասարակությանը:
Հայոց հողի վրա հազարավոր տարիներ շարունակում է ստեղծագործել ևնոր մարտահրավերների դիմակայել մեր հնագույն ժողովուրդը: Ի հեճուկսբոլոր դժվարությունների՝ նա ոչ միայն գոյատևել է, այլև հաղթանակներ էտանում և ապագայի մեծ հեռանկարներ նախագծում: Ինչպես մի փյունիկ` Հայաստանը վերածնվում է, կրկին հաղթում՝ ամրապնդելով իրանկախությունը:
«ՄԱՐԱՐ»–ը «Արար» հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համատեղ ծրագիրն է: Այն կյանքի է կոչվել ամբողջ աշխարհումապրող հայերի ակտիվ մասին (18-35 տարեկան) իրենց պատմական հայրենիքի հետ միավորելու նպատակով: Ծրագիրը շատ արդիական է Հայաստանի համար: Սա ևս մեկ քայլ է՝ հաստատելու և իրագործելու ՀՀ պաշտպանության նախարարության «Ազգ–բանակ» կոնցեպտը՝ անկախ հայիապրելու վայրից: Առաջին անգամ պաշտպանության նախարարությունը բացում է իր դռները բոլոր նրանց համար, ովքեր ակտիվ են և սիրում են իրենց երկիրը:
Ըստ հայոց բանակի չափանիշներին համապատասխանող երկշաբաթյա այս ծրագրի՝ ուսուցումը կիրականացվի գործող ռազմական մասնագետների կողմից՝ ապահովելով տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ: Ծրագրի մասնակիցը կծանոթանա ժամանակակից հայկական բանակի իրողություններին, նրա կառուցվածքին: Երկու շաբաթվա ընթացքում նա հնարավորություն կունենա տարբեր ռազմական մասնագիտությունների և ուղղությունների ուսումնասիրմամբ ընդլայնել իր ընդհանուր պատկերացումը Հայկական բանակիմասին:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում են հասարակական շփումներ, հետաքրքիր հանդիպումներ տարբեր ոլորտների լավագույն փորձագետների հետ, ինչպես նաև ծանոթություններ այնպիսի քաղաքացիական նախաձեռնությունների և պլատֆորմների հետ, որոնք միտված են ձևավորելու նոր՝ հզոր Հայաստան:
Մասնակիցները կայցելեն նաև հեռավոր սահմանամերձ շրջաններ՝ շփվելու և ծանոթանալու տեղացիների հետ, սեփական աչքերով տեսնելու և գնահատելու նրանց առօրյան:
«ՄԱՐԱՐ» ծրագրի նպատակն է Սփյուռքի ակտիվ երիտասարդությանը ներկայացնել Հայաստանը և երկրում տիրող իրադրությունը, նայել այդ ամենին ՀՀ պաշտպանության նախարարության, լավագույն քաղաքացիական նախաձեռնությունների և հարթակների տեսանկյուններից:
Երիտասարդները կծանոթանան աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին, առկա մարտահրավերներին, որոնց առջև կանգնած են Հայաստանը և նրա ժողովուրդը, ինչպես նաև անգնահատելի գործնական փորձ ձեռք կբերեն:
Երկար սպասված նախագիծն արդեն իրողություն է:
Բարի գալուստ Հայաստան: