«Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց «Հանրային և անվտանգային հիմնախնդիրները» խորագրով սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում էին հանրային-քաղաքական դիրքորոշումներին, մասնավորապես, Արցախյան հիմնախնդրին, երկիրը պաշտպանելու հասարակության պատրաստակամության աստիճանի, արտաքին քաղաքականությանը, կառավարության գնահատականին և այլն։ Մասնագիտական քննարկմանը մասնակցում էին տարբեր մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներ։