Դուբայում կայացավ #EngageArmenia2024 ֆորումը, որի ընթացքում «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց հիմնադրամի առաքելությունը, տեսլականը, գործունեության ուղղություններն ու հեռանկարները: Ներկայացվեցին Հայաստանում ակտիվորեն գործող Ազատազէն, Արշակունի ՌՄՀԿ, ԶԱՐԿ ռազմամարզական և կրթական կառույցները, որոնց «ԱՐԱՐ» հիմնադրամն աջակցում է ռազմավարական և ենթակառուցվածքների զարգացման գործում: Ֆորումի արդյունքում ուրվագծվեցին համագործակցության նոր հեռանկարներ:

Շնորհակալություն «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին և բոլոր աջակիցներին՝ այս կարևոր միջոցառումն իրականություն դարձնելու համար: