«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Արթուր Ալավերդյանը և գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը հերթական անգամ այցելել են Արցախ, հանդիպել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ, հետևել իրականացվող ծրագրերի ընթացքին և քննարկեցին գալիք նախագծերը։
«Արար» հիմնադրամը շարունակում է խիստ առաջնահերթ համարել Արցախում անվտանգության և զարգացման բարենպաստ պայմանների ապահովումն, ու ընդլայնում է այս ուղղությամբ աջակցության ծրագրերը։
Հորդորում ենք հաճախակի այցելել Արցախ, և սեփական ներկայությամբ թևութիկունք կանգնել և աջակցություն ցուցաբերել Արցախի վերականգնմանն ու զարգացմանը։