«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամփոփիչ նիստում ներկայացվեց 2024թ․ ընթացքում իրականացված ծրագրերը և 2025 թվականի առաջնահերթությունները։

Հաստատվեց հիմնադրամի առաքելությունից բխող գալիք տարիների ռազմավարական հիմնական ուղղությունները, որոնց առանցքում են լինելու՝ մասնագիտական հետազոտությունները, ռազմարդյունաբերական ոլորտի ու համապարփակ անվտանգության համակարգի զարգացումը: Ընդգծվեց, որ սահմանված առաքելության իրագործումը հնարավոր է բացառապես առողջ քաղաքացիական հասարակության և մասնագիտական կառույցների ջանքերի համադրմամբ և փոխգործակցության շնորհիվ, ըստ այդմ էլ հիմնադրամն իր պատրաստակամությունն է հայտնում այս համատեքստում լայն համագործակցության համար։