Դեկտեմբերի 6-ին «ԱՐԱՐ» հիմնադրամի գործուն աջակցությամբ տեղի ունեցավ «ԱզատազԷն» կրթական ՀԿ-ի «Թվանք» ռազմախանութի բացումը։ «ԱՐԱՐ» հիմնադրամը «ԱզատազԷն» կրթական ՀԿ-ի աջակից գործընկերներից է։

Դեռևս 2024 թվականին «ԱՐԱՐ» հիմնադրամը և «ԱզատազԷն» կրթական ՀԿ-ն կնքել են համագործակցության հուշագիր, որի նպատակներն են․

«Թվանք» ռազմախանութի բացումը այս նպատակների իրագործման կարևոր քայլերից է, իսկ «ԱՐԱՐ» հիմնադրամը նախագծի հիմնական ֆինանսավորողն է։
Ռազմամարզական կառույցների հետ աշխատանքը «ԱՐԱՐ» հիմնադրամի գործունեության առաջնային ուղղություններից է։ Մենք կարծում ենք, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է մասնակցի մեր պետության անվտանգության ամրապնդմանը և միայն այդ դեպքում մենք կարող ենք խաղաղ ապրել։ Ռազմամարզական կառույցներն աշխատում են հենց այս գաղափարախոսությամբ՝ նպաստելով մեր քաղաքացիների պատրաստվածությանը տարատեսակ մարտահրավերներին։