
«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Արթուր Ալավերդյանը և գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը այցելեցին Հայաստանում Սիրիայի հանրապետության դեսպանություն, արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ քննարկեցին երկրաշարժի հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակն ու սիրիահայերի հիմնախնդիրները։
Հիմնադրամի ներկայացուցիչներն առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ և մանկական սնունդ փոխանցեցին Հայաստանում Սիրիայի հանրապետության դեսպանություն, որն ինքնաթիռով կտեղափոխվի Սիրիա։
«Արար» հիմնադրամի այս աջակցությունը մեր զորակցությունն է Սիրիայում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների և մեր բարեկամ Սիրիայի ժողովրդին։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին` իրենց մասնակցության համար։ Դեղամիջոցների և մանկական սնունդի այս խմբաքանակի բարեգործական բյուջեն կազմել է 1,951,690 ՀՀ դրամ։
«Արար» հիմնադրամի նվիրատվություններին մասնակցելու համար անցեք այս հղումով
↪️ https://ararfoundation.am/donate/