Նախաձեռնություններ

Նախաձեռնություններ

by Alice

Աջակցենք մեր սահմանապահներին

 Արցախյան պատերազմի ակտիվ գործողությունները դադարեցվել են, սակայն պատերազմը դեռ չի ավարտվել: Նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի արդյունքում ՀՀ Զինված Ուժերը ստիպված են պաշտպանել Ադրբեջանի հետ նոր 500 կմ երկարությամբ ձգվող սահման:

Նոր առաջնագծի մեծ մասը լեռնային է, և պաշտպանական ենթակառուցվածքները պետք է կառուցվեն զրոյից: Մեր զինվորների առաջնային կարիքը սենդվիչ պանելներից պատրաստված ապաստարաններն էին, որտեղ նրանք կարող էին քնել՝ պաշտպանվելով անձրևից և ձյունից։

Այդ ապաստարանների առաջին խմբաքանակն ուղարկվել է սահման և մոտ ապագայում կտրամադրվի մեկ այլ խմբաքանակ: Դրան զուգահեռ, մենք շարունակում ենք աշխատել ՀՀ Զինված Ուժերի հետ՝ աջակցելով և բավարարելով նոր տեղափոխված զորքերի այլ հրատապ կարիքները:

Top