Նախաձեռնություններ

Նախաձեռնություններ

by JazzLabs

Մոբիլիզացիոն ծրագիր

2015 թ. «Արար» հիմնադրամը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում զորահավաքային նախագիծ է ձեռնարկել։ Նախագծի նպատակն է արդիականացնել գյուղաբնակ տղամարդկանց մարտական կարողությունները, ինչպես նաև զգոն և պատրաստ դարձնել նրանց՝ սահմանին առաջացած լարվածության կամ սրման դեպքում օժանդակելու Հայկական բանակին:

Ելնելով փորձարարական նախագծի հաջողությունից՝ ծրագիրն ընդլայնվել է՝ ներառելով Տավուշի սահմանային մի շարք գյուղեր և ընդգրկվել է պետական ծրագրի մեջ:

Պահեստազորային ներուժի կոնսոլիդացման և արդիականացման այս մոդելը լիովին արդարացվեց 2016 թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ: Այս ծրագրի շրջանակներում «Արար» հիմնադրամը, համագործակցելով տեղական իշխանությունների հետ, Տավուշի գյուղերից մեկում հիմնել է նաև ռազմական հմտությունների վերապատրաստում անցած կանանց զորամիավորում։

Top