Նախաձեռնություններ

Նախաձեռնություններ

by JazzLabs

Զինվորական կրթության խթանում

Համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ` «Արար» հիմնադրամը ռազմական ուսումնական հաստատություններում տարաբնույթ աշխատանքներ է իրականացնում՝ աջակցելով կիրթ, բանիմաց, ժամանակակից տեխնիկական և մարտավարական միջոցներին տիրապետող ՀՀ բանակի կազմի համալրմանը: Մասնավորապես, հիմնադրամի աջակցությամբ վերանայվել և վերամշակվել են Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հումանիտար բլոկի կրթական ծրագրերը, համալսարանն ստացել է նոր ուսումնական տեխնիկա, պատրաստվել է համալսարանի հիմնական մասնաշենքի վերակառուցման ճարտարապետա-կոնստրուկտորական նախագիծը։

Ներկայումս հիմնադրամն իրականացնում է սպայական մասնագիտության գրավչության բարձրացման համալիր ծրագրի մշակում։

Top