Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն

Դեռևս «Արար» հիմնադրամի ստեղծումից առաջ նրա թիմի հիմնադիր անդամներից շատերը, համագործակցելով «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հետ, սկսել են աշխատել Հայաստանի կառավարության և մասնավոր բիզնեսի հետ՝ ծրագիր մշակելով և աջակցելով արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության իրագործմանը։ Ծրագրի նպատակն էր աջակցել հայկական մշակող արդյունաբերության զարգացմանը՝ մասնավորապես նպաստելով արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։ Այս նախագիծը մասնավոր-հանրային հատված համագործակցության հաջող օրինակներից է, որը վերջին տարիներին օժանդակել է արտադրանքի արտահանման ծավալների զգալի մեծացմանը մի շարք ոլորտներում՝ դեղագործության, գինեգործության, ոսկերչության, տեքստիլ արդյունաբերության։