Տնտեսական զարգացում

Տնտեսական զարգացման քաղաքականությունը կարիք ունի նորարար մոտեցումների մշակման, որոնք կարող են պայմաններ ստեղծել հայկական ընկերությունների համար՝ հաջողությամբ մրցելու միջազգային շուկաներում, ինչպես նաև ներգրավելու օտարերկրյա ներդրումներ։ «Արար» հիմնադրամը հետազոտություններ է անցկացրել և համապատասխան ծրագրեր է նախաձեռնել որոշ ոլորտներում, որոնք ներառում են արդյունաբերական և գյուղատնտեսական քաղաքականության, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման ոլորտները։ Հենվելով սեփական հետազոտությունների վրա՝ հիմնադրամն այդ ոլորտներում գործի է դրել նաև իր պիլոտային ծրագրերը։