Մեր առաքելությունը

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի առաքելությունն է
հիմնարար լուծումներ տալ Հայաստանի առջև ծառացած առավել կրիտիկական
մարտահրավերներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՄԵՐ ՄԱՍԻՆ

Առաքելություն և արժեքներ

Հայաստանն անկախացել է 1991-ին, սակայն երկրի ներկա վիճակը դեռ ստվերված է պատմության դառը էջերով։ Մոտ մեկ հազարամյակ առաջ կորցնելով ազգային պետականությունը՝ Հայաստանը աստիճանաբար կորցրել է նաև ազգային ինստիտուտների և կառավարող վերնախավի մեծ մասը։

Պատմություն

«Արար» հիմնադրամը 2013 թ. ստեղծել են «5165» ակումբի մի շարք անդամներ՝ որպես Հայաստանում հիմնարար բարեփոխումային ծրագրերի ուսումնասիրման և իրականացման առանցքային կենտրոն:

Անդամներ

«Արար» հիմնադրամն ստեղծել են «5165» ակումբի 12 անդամներ, ովքեր ներկայումս համալրում են հիմնադրամի հոգաբարձուների ու խորհրդի անդամների շարքերը:

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային անվտանգություն

«Արար» հիմնադրամն իրագործում է մի շարք ծրագրեր՝ ուղղված ՀՀ զինված ուժերում զինծառայողների ապահովության և անվտանգության երաշխավորմանը:

Հասարակական նորմերի և արժեքների վերափոխում

Հայ հասարակությունն առերեսվում է որոշակի մշակութային մարտահրավերների, որոնց շարքում են մշակութային բարդույթների վերացումը, ծայրահեղ անհատական և սպառողական միտումներից ձերբազատումը, ինչպես նաև հասարակական ողջամիտ արժեքների հիմնարար ձևավորումը:

Տնտեսական զարգացում

«Արար» հիմնադրամն իրագործում է ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում առավել արդյունավետ, աշխատանքի միջազգային բաժանմանն ինտեգրված, ինչպես նաև շրջակա միջավայրի էկոհամակարգին համահունչ տնտեսության ձևավորմանը: