by JazzLabs
avetik-chalabyan

Ավետիք Չալաբյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Ավետիք Չալաբյանը «McKinsey & Company» խորհրդատվական ընկերության նախկին ավագ տնօրեն է: Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տեսական ֆիզիկա մասնագիտությամբ, այնուհետև գործարար կառավարման մագիստրոսի կոչում ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում: 2015-2020 թթ․ ղեկավարել է «McKinsey & Company» ընկերության միջազգային մետալուրգիական պրակտիկան, ներկայումս հանդիսանում է Metinvest  միջազգային մետալուրգիական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Նախկինում նաև աշխատել է ՀՀ Տնտեսական զարգացման նախարարությունում` որպես ԱՀԿ հարցերով վարչության պետ: Ավետիք Չալաբյանը «5165» և «Այբ» ակումբների անդամ է, ինչպես նաև «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հոգաբարձու։

Top