by EVManuk

Արթուր Ալավերդյան

խորհրդի անդամ

Արթուրը ինժեներ-ֆիզիկոս է, մենեջեր, սերիական ձեռնարկատեր, բարերար և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրող: Ունի դիպլամավորված գիտական աստիճաններ՝ ​​Միջուկային հետազոտությունների ազգային համալսարանի, Ռազմավարական կառավարման ExMBA, ինչպես նաև École Պոլիտեխնիկի և Ռոտերդամի համալսարաններi: Արթուրն ավելի քան 2 տասնամյակ բիզնեսներ է ղեկավարում Ռուսաստանում և Հայաստանում: Իր կյանքի մեծ մասն արտերկրում անցկացնելով՝ Արթուրը վերադարձել է Հայաստան 2000-ականներին՝ վճռականորեն ազդելու երկրի զարգացման վրա, այդ ժամանակվանից ի վեր նա ներդրումներ է կատարում և հաջողությամբ ղեկավարում տարբեր բիզնեսներ հանգստի զարգացման և վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտներում: «Հիմա իսկական ժամանակն է 4-րդ արդյունաբերական հեղափոխության համար: Եվ դրա հիմնական շարժիչ ուժերից մեկը լինելու է արևային էներգիան»: Այս համոզմամբ՝ Արթուրը հիմնեց «SolarOn»-ը՝ արևային մարտկոցների արտադրությամբ զբաղվող առաջին ընկերությունը Հայաստանում: Արթուր Ալավերդյանը հանդիսանում է նաև «ProfHolod» ընկերության (PIR Premier հրակայուն պոլիսոցիանուրատային և PUR Classic պոլիուրեթանային փրփրուկային միջուկներով մեկուսացված վահանակների ռուսաստանյան արտադրող), սեփականատերն ու նախագահը: Ընկերություն ոլորտի ամենամեծ արտադրողն է՝ հանդիսանալով իր հատվածում EURASEC շուկայի առաջատարը: Արթուրը նաև հանդիսանում է NAPPAN մասնագիտական ​​ասոցիացիայի հիմնադիրը, նախկին նախագահը և խորհրդի անդամ, PU Եվրոպայի Ասոցիացիայի (Բրյուսել) Գործադիր կոմիտեի անդամ: «FAST» հոգաբարձուների խորհրդի համահիմնադիր և նախագահ Repat Armenia հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուրի ներկայիս հիմնական հետաքրքրություններն են՝ այլընտրանքային էներգիայի, իմփաքթ ներդրումների և նորարարությունների ոլորտները:

Top