Երկար սպասված հայկական նախագիծ Սփյուռքի համար

Սփյուռքում բնակվող բազմաթիվ հայեր, հայ երիտասարդներ սերնդեսերունդ կրել են և կրում են մեր ազգային էպոսի, լեգենդների, ասքերի և հերոսական պատմությունների ազդեցությունը:  Ինչքա՜ն քաղցրեն հայի հիշողություններն այն փառավոր մարտերի մասին, երբ հայ ռազմիկներն անցնում էին հաղթական արշավներով, իսկ ՏիգրանՄեծը կրում էր արքայից արքա տիտղոսը:

 

Սփյուռքահայ շատ երիտասարդներ են երազել և շարունակում են երազել հարազատ լեռնաշխարհում հատուկ ուսուցում և ռազմական հմտություններստանալու մասին: Այժմ այդ երազանքը շատերի համար կարող է իրականություն դառնալ՝ երկրի ամենափորձառու հրահանգիչների առաջնորդությամբ:

 

Սփյուռքահայ երիտասարդները հնարավորություն ունեն իրենց երկրում լինելու ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև ծանոթանալու ժամանակակից Հայաստանի իրողություններին խորությամբ: Ծրագրի մասնակիցներին հնարավորություն կտրվի հարցեր ուղղել մասնագետներին, ծանոթանալ Հայաստանի` դեռևս «կառուցման» փուլում գտնվող քաղաքացիական հասարակությանը:

 

Հայոց հողի վրա հազարավոր տարիներ շարունակում է ստեղծագործել ևնոր մարտահրավերների դիմակայել մեր հնագույն ժողովուրդը: Ի հեճուկսբոլոր դժվարությունների՝ նա ոչ միայն գոյատևել է, այլև հաղթանակներ էտանում և ապագայի մեծ հեռանկարներ նախագծում: Ինչպես մի փյունիկ` Հայաստանը վերածնվում է, կրկին հաղթում՝ ամրապնդելով իրանկախությունը:

 

«ՄԱՐԱՐ»–ը «Արար» հիմնադրամի  և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համատեղ ծրագիրն է:  Այն կյանքի է կոչվել ամբողջ աշխարհումապրող հայերի ակտիվ մասին (18-35 տարեկան) իրենց պատմական հայրենիքի հետ միավորելու նպատակով: Ծրագիրը շատ արդիական է Հայաստանի համար: Սա ևս մեկ քայլ է՝ հաստատելու և իրագործելու ՀՀ պաշտպանության նախարարության «Ազգբանակ» կոնցեպտը՝ անկախ հայիապրելու վայրից: Առաջին անգամ պաշտպանության նախարարությունը բացում է իր դռները բոլոր նրանց համար, ովքեր ակտիվ են և սիրում են իրենց երկիրը:

 

Ըստ հայոց բանակի չափանիշներին համապատասխանող երկշաբաթյա այս ծրագրի՝ ուսուցումը կիրականացվի գործող ռազմական մասնագետների կողմից՝ ապահովելով տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ: Ծրագրի մասնակիցը կծանոթանա ժամանակակից հայկական բանակի իրողություններին, նրա կառուցվածքին: Երկու շաբաթվա ընթացքում նա հնարավորություն կունենա տարբեր ռազմական մասնագիտությունների և ուղղությունների ուսումնասիրմամբ ընդլայնել իր ընդհանուր պատկերացումը Հայկական բանակիմասին:

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են հասարակական շփումներ, հետաքրքիր հանդիպումներ տարբեր ոլորտների լավագույն փորձագետների հետ, ինչպես նաև ծանոթություններ այնպիսի քաղաքացիական նախաձեռնությունների և պլատֆորմների հետ, որոնք միտված են ձևավորելու նոր՝ հզոր Հայաստան:

 

Մասնակիցները կայցելեն նաև հեռավոր սահմանամերձ շրջաններ՝ շփվելու և ծանոթանալու տեղացիների հետ, սեփական աչքերով տեսնելու և գնահատելու նրանց առօրյան:

 

«ՄԱՐԱՐ» ծրագրի նպատակն է Սփյուռքի ակտիվ երիտասարդությանը ներկայացնել Հայաստանը և երկրում տիրող իրադրությունը, նայել այդ ամենին ՀՀ պաշտպանության նախարարության, լավագույն քաղաքացիական նախաձեռնությունների և հարթակների տեսանկյուններից:

 

Երիտասարդները կծանոթանան աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին, առկա մարտահրավերներին, որոնց առջև կանգնած են Հայաստանը և նրա ժողովուրդը, ինչպես նաև անգնահատելի գործնական փորձ ձեռք կբերեն:

 

Երկար սպասված նախագիծն արդեն իրողություն է:

 

Բարի գալուստ Հայաստան:

Մասնակցության պայմանները

  1. Ծրագրի տևողությունը՝ 14 օր (21.08.2017-03.09.2017)

  2. Ծրագրի արժեքը՝ $350

Մասնակցությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում վճարման հետադարձ տեղի չի ունենա:

  1. Արժեքը ներառում է`

  • Երկշաբաթյա բնակություն և սնունդ
  • Ուսումնական դասընթացներ
  • Ուսումնամարզական վերապատրաստում անհրաժեշտ տեխնիկայով
  • «Մարար» համազգեստ
  • Սեմինարներ և դասախոսություններ
  • Փոխադրություն Հայաստանի ներսում
  • Ապահովագրություն
  1. Արժեք չի ներառում՝

  • Դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղափոխում
  • Ուղևորափոխադրում օդանավակայանից
  • Անձնական ծախսեր
  • Բջջային կապ
  1. Վճարում`

  • Կանխավճարը $150
  • Վճարման մեթոդները առաջարկվում են մասնակիցներին միայն գրանցման և ընտրության փուլերը հաղթահարելուց հետո
  1. Անհրաժեշտ գույքացանկ`

  • Արշավային կոշիկ
  • Սպորտային հագուստ (արմունկները հասնող վերնաշապիկ, ծնկները ծածկող տաբատ)
  • Երկար գուլպաներ, ներքնազգեստ
  • Սրբիչ
  • Հիգիենայի պարագաներ
  • Սափրման պարագաներ (անհրաժեշտության դեպքում)
  • Անհրաժեշտ է ունենալ կարճ սանրվածք
  • Հայկական համարով բջջային հեռախոս
  • Տետր և գրիչ
  • Սանդալներ կամ հողաթափեր ցնցուղ ընդունելու համար
  • Սպորտային պայուսակ (տարողունակ)
  • Անձնագրի պատճեն
  • Քաղաքացիական հագուստ (ազատ և երեկոյան ժամերի համար)